Յանկա Կուպալայի հուշարձան (Մոսկվա)
Յանկա Կուպալայի հուշարձան | |
---|---|
Տեսակ | հուշարձան |
Քանդակագործ | Lev Gumilevsky? և Sergei L. Gumilevsky? |
Ճարտարապետ | Յուրի Գրիգորև |
Ստեղծում | 2007 |
Երկիր | Ռուսաստան |
Բնակավայր | Մոսկվա |
Շինության ձև | Քանդակ |
Նյութ | բրոնզ |
Ներկա վիճակ | Կանգուն |
պատկերված են
| |
Yanka Kupala Monument (Moscow) Վիքիպահեստում |
Յանկա Կուպալայի հուշարձան (ռուս.՝ Памятник Янке Купале, բելառուս․՝ Помнік Янку Купалу), հուշարձան Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում, որը 2007 թվականին տեղադրվել է Կուտուզովի պողոտայի թիվ 28 շենքի առջևի պուրակում (Դորոգոմիլովո շրջան)։ Նվիրված է բելառուս բանաստեղծ, դրամատուրգ, հրապարակախոս Յանկա Կուպալային (Իվան Դոմինիկովիչ Լուցևիչ, 1882-1942)։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բելառուս բանաստեղծ, դրամատուրգ, հրապարակախոս Յանկա Կուպալայի հուշարձանի ստեղծումը հարմարեցված էր նրա ծննդյան 125-ամյակին։ Հուշարձանի հեղինակներն են բելառուս քանդակագործներ, Բելառուսի ժողովրդական նկարիչ Լև Գումիլևսկին և նրա որդին՝ Սերգեյ Գումիլևսկին։ 2005 թվականի հունվարի 14-ին հուշարձանի նախագիծը հաստատել է Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, որը հանդես է եկել հուշարձանի ստեղծման նախաձեռնողը Մոսկվայի քաղաքապետ Յուրի Լուժկովի հետ հանդիպման ժամանակ։ Քանդակը ձուլվել է բրոնզից Բելառուսի նկարիչների միության կոմբինատում։ Աշխատանքները ֆինանսավորել են Միութենական պետությունը և Մոսկվայի կառավարությունը։
Հուշարձանը տեղադրելու համար տեղ է ընտրվել Արևմտյան վարչական շրջանում՝ Կուտուզովի պողոտայում։ Պուրակը, որտեղ կանգնեցվել է հուշարձանը, բարեկարգվել է, հուշարձանի տեղադրման համար փոքր բլուր է ստեղծվել։ Արձանի հարևանությամբ տեղադրվել են քարե սալիկներ, որոնք իջնում են դեպի մոխրագույն քարից պատրաստված ոչ մեծ շատրվանը։
Քանդակագործ Գումիլևսկիները գրողին պատկերել են խոհուն դիրքով՝ ձարխոտի ճյուղով և վրան դրված գրքով փայտե ցանկապատին հենված։ Բրոնզե արձանի բարձրությունը 4 մետր է, իսկ «Յանկա Կուպալա» պարզ մակագրությամբ քարե պատվանդանի հետ՝ 7 մետր։
Հուշարձանի բացումը տեղի է ունեցել 2007 թվականի հուլիսի 7-ին։
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Памятник Янке Купала». MosGid.ru. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 1-ին.
- «В Москве появится памятник Янке Купале». Regnum. 2005 թ․ հունվարի 17. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 1-ին.